Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Որմզդեղն շոու»՝ 7 տարի շարունակ

«Որմզդեղն շոու»՝ 7 տարի շարունակ
18.04.2025 | 19:01

Շվեդիայում հիմա սուպերպոպուլյար մի հեռուստաշոու կա. մարդիկ օրերով նայում են հեռուստացույցի էկրանին, որ տեսնեն, թե ինպես են որմզդեղները (лоси) գետն անցնում՝ իրենց տարեկան միգրացիայի շրջանում:

Շոուն տևում է մոտ 20 օր՝ 24-ժամյա ռեժիմով: Իրականում էկրանին ոչ մի բան չի կատարվում, ուղղակի կամերաներ են դրված, որ գետն անցնող կենդանուն նկարեն: Կարող է՝ կենդանին անցնի այդ օրը, կարող է մի քանի օր այդ տեղով կենդանին չանցնի ընդհանրապես:

Առաջին հայացքից՝ ի՞նչ կա որ: Տեսախցիկ է՝ իր համար նկարում է:

Տարօրինակն այն է, որ անցյալ տարի դա նայել է 9 միլիոն մարդ: Շվեդիայի բնակչությունը մոտ 10,5 միլիոն է: Դա չի նշանակում, թե բոլոր դիտողները Շվեդիայից են, հաստատ եվրոպական մյուս երկրներից էլ կլինեն:

Սա ի՞նչ է՝ դեգրադացիա՞, ապուշությո՞ւն, երջանկությո՞ւն:

Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե մեզ ո՞ւր են տանում մեր իշխանությունները: Մեզ էլ են սրան նախապատրաստում, երբ ամեն օր ամեն էկրանից հավատացնում են, թե խաղաղության խաչմերուկ ենք դառնալու, կուշտ ու երջանիկ ենք ապրելու, բողոքել, ապստամբել, չհնազանդվել պետք չի: Մեր «որմզդեղն շոուն» էլ Նիկոլի հիստերիկ ջղաձգումներն են կառավարության ու ԱԺ նիստերի Ժամանակ, բայց արդեն՝ 7 տարի շարունակ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6591

Մեկնաբանություններ